Հոկտեմբերի 11-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ. երիտասարդն իր սիրելիին ամուսնության առաջարկություն արեց հենց բեմի վրա:
Մինչ հանդիսատեսը ջերմեռանդորեն ծափահարում էր դերասանական անձնակազմին, Պարոնյան թատրոնի դերասանուհի Հասմիկ Վարդյանին մոտեցավ մի երիտասարդ և նրան ծաղիկների մի գեղեցիկ փունջ նվիրեց: Սրանով սակայն ամեն բան չավարտվեց. տղան ծնկեց դերասանուհու առջև, գրպանից հանեց մատանին և մեկնեց աղջկան: Այսպիսի յուրօրինակ ամուսնության առաջարկի հայ հանդիսատեսը դեռևս ականատես չէր եղել:
Թատրոն.info կայքի հետ զրույցի ժամանկ դերասանուհին նշեց, որ իրոք անակնկալ էր իր համար.«Ես մի պահ քարացա, չկարողացա ընկալել իրավիճակը, անսպասելի էր ինձ համար բայց միևնույն ժամանակ' խենթանալու չափ գեղեցիկ»:
Երիտասարդը, ով նույնպես դերասան է և Հայաստան է ժամանել Մոսկվայից, նշեց, որ Հասմիկի հետ արդեն մեկ տարի է, ինչ ընկերություն են անում.«Այս գործողությունը կատարել ինձ օգնեցին իմ ընկերները և թատրոնի անձնակազմ, ինչի համար շնորհակալ եմ նրանց»: