Վերջերս Հարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են կաթի և այլ տեսակի կաթնամթերքի անմտածված օգտագործման վնասի մասին: Նրանք ուսումնասիրություն են անցկացրել, որի հիման վրա եզրակացրել են' կաթնամթերքի ոչ բոլոր տեսակներն են օգտակար երեխաների համար: Ուսումնասիրության հեղինակ մանկաբույժ Դեվիդ Լեդվիգն ասում է, որ եթե կաթը պարունակում է շաքար կամ այլ քաղրացնող բաղադրիչներ, ապա այն, անկասկած, վնասակար է:

Բացի այդ, գիտնականը համարում է, որ եթե սննդակարգում որոշակի մթերքների քանակը բարձր է, կաթնամթերքի օգտագործման օրական ծավալը պետք է կրճատել: Երեխայի համար ամենամեծ չարիք կարելի է համարել շոկոլադե յուղազերծված կաթը: Դրա բաղադրութան մեջ կալորիականությունն ապահովում են հիմնականում ճարպը և շաքարը: Մեկ բաժակ յուղազերծված մեկ տոկոսանոց կաթը պարունակում է երկու հարյուր կալորիա, որից տասնութը "կարծր ճարպ" է:

Ըստ մասնագետների' ավելի լավ է սննդակարգում մեծ տեղ զբաղեցնող կաթնամթերքը փոխարինել կալցիումով հարուստ այլ մթերքներով: Կաթի գործածությունը կարելի է նվազեցնել' ավելացնելով սննդակարգում լոբազգիներ, մասուր, ընկուզեղեն, կանաչի:

Ինչ վերաբերում է մեծահասակներին, կաթը վնասակար է լակտոզան դժվարությամբ մարսողների համար: Միևնույն ժամանակ առաջանում է վքնածություն, փորլուծություն, ստամոքս-աղիքային տրակտի խանգարում: