Երգիչ Մհերն այն արտիստներից է, ովքեր չեն անտեսում երկրպագուների խնդրանքներն ու հանդիպելու առաջարկները: Անանիա Շիրակացու անվան համալսարանի ուսանողները Մհերից մեկ հանդիպում էին խնդրել: Անցյալ շաբաթ երգիչը համալսարանի հյուրն էր:
Հանդիպման շեշտը դրված էր անկեղծության վրա: Խոսակցություն ծավալվեց երգչի կարիերայի, կորպորատիվ միջոցառումներին մասնակցելու, անձնական կյանքում նորությունների և այլնի մասին:
Ի սկզբանե զրուցը սկսվեց հումորով. լսարան մտավ ուսանողներից մեկը, ով մի փոքր ուշացել էր հանդիպումից. «Ինչու՞ եք ուշանում: Այսօր ես եմ դասը վարում, նստե’ք…»,- դասախոսի աթոռից հումորով ասաց Մհերը: Նա պատմեց իր' որպես երգչի կայացման մասին, «Նոր ալիք» երաժշտական մրցույթին իր մասնակցության մասին. «Իմ կյանքում ես տարբեր մրցույթների ու փառատոնների եմ մասնակցել: Հիմա միայն մի մրցույթ կա, որին կցանկանամ մասնակցել ու դա կլինի վերջը… Ուզում եմ Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին»,- ասաց Մհերը:
Շարունակությունը՝ այստեղ: