Դերասանուհի Ռոզի Ավետիսովան Վալենտինի տոնը նշել է սիրելիի` Կորյուն Կարապետյանի հետ: ESem.am-ի հետ զրույցում անցած տարվա նոյեմբերին նշանված դերասանուհին պատմեց, որ երեկ և՛ աշխատել է, և՛ սիրելիի հետ նշել է սիրո տոնը: «Երեկ այն ակումբում էինք, որտեղ աշխատում եմ: Երեկոյան տոնը սկսվեց դերասան Սերգեյ Դանիելյանի նոր` «Դեսից դենից» ներկայացմամբ, որից հետո տոնական օրը շարունակվեց համերգային ծրագրով»,- հայտնեց դերասանուհին:
Ռոզիի փոխանցմամբ` ինքն ու սիրելին փոխանակվել են նվերներով: Դերասանուհին նշեց, որ գեղեցիկ ծաղիկներ է ստացել սիրելիից` գաղտնի պահելով մյուս նվերները: Ըստ նրա` մենք` հայերս, Վալենտինը վաղուց ենք նշում, որովհետև միշտ լսել եք այդ օրվա մասին: «Այդ տոնի պրոպագանդան վաղուց է արվել, այդ իսկ պատճառով էլ մենք մոռացել ենք մեր սեփական տոները: Կարծում եմ՝ այստեղ նաև եկեղեցու բացթողումը կա, որ մենք Սուրբ Սարգիսը Վալենտինի նման չենք նշում. օրինակ, ոչ բոլոր ակումբերում են նշում Սբ. Սարգիսը, իսկ Սբ. Վալենտինի տոնը բոլոր տեղերում նշվում է,- համոզված է դերասանուհին, ով Վալենտինի մասին պատանեկության տարիներին իմացել է ակումբներից մեկից, -Այն ժամանակ մի քանի ակումբներ կային, որտեղ խոսում էին Վալենտինի մասին ու նշում էին այդ օրը»:
Ռոզիի խոսքով` ոչ միայն սիրո տոների, այլև ցանկացած առիթի լավագույն նվերը շրջագայությունն է: «Հենց շրջագայությունն է, որ անկանխատեսեի է. գիտես, թե ուր ես գնում, բայց, թե ինչ հետաքրքիր բաներ են քեզ սպասվում, երբեք չես կարող իմանալ»,-նկատեց դերասանուհին, ով հնարավորություն ունենալու դեպքում Վալենտինի օրը կնշեր ինչ-որ տաք վայրում: «Երբեք տաք Վալենտին չենք ունենում, որովհետև այդ տոնը ձմռանն է լինում: Կցանկանայի այդ օրն ինչ-որ տաք կղզում լինել, կամ մեկնել Բրազիլիա, Կուբա»,- եզրափակեց դերասանուհին:
Սիրո տոնը շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը