Նյու Յորքում հայտարարվել են Երգահանների և փոփ երաժշտության հեղինակների փառքի սրահի (Songwriters Hall of Fame) 2014-ի հավակնորդների անունները, հայտնում է Lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով:
Հավակնորդների թվում են հայտնվել երգչուհիներ Մադոննան, Շադեն, Սինդի Լոփերը, Լինդա Փերրին, Led Zeppelin ռոք խմբի հիմնադիր Ջիմմի Փեյջը, The Kinks խմբից Ռեյ Դևիսը:
Նշված հեղինակներն ընդգրկվել են հեղինակ-կատարող անվանակարգում: Իրենց երգերը չկատարող հեղինակների թվում են հայտնվել Ջիմ Ուիզերլին, Ուիլյամ Սթիվենսոնը, Բիլ Անդերսոնը:
Հավակնորդների ամբողջական ցուցակը Փառքի սրահի կայքում կհայտնվի հոկտեմբերի 10-ին: Այդ ժամանակ էլ կսկսվի ինտերնետ-քվեարկումը, որը կավարտվի դեկտեմբերի 16-ին: