Հայտնի բրիտանացի ակնագործ Լոուրենս Գրաֆը նշել է իր 60-ամյա ստեղծագործական հոբելյանը' ներկայացնելով կանացի ամենաթանկարժեք սանրվածքը, որը համաշխարհային ռեկորդ է սահմանել' ըստ արժողության (500 մլն դոլար), գրում է news.mail.ru-ն:

«Ես փորձել եմ ստեղծել մի կերպար, որը կհետաքրքրի երիտասարդ կանանց: Մենք առաջարկում ենք ադամանդներ կրել մազերի վրա», - նշել է Գրաֆը:

Վերջինս Լոնդոնում մի մոդելի է ներկայացրել, որի մազերը հարդարված են եղել 22 ադամանդե զարդերով: Հարդարանքը համալրել են ականջօղերը' պատրաստված 51.53 և 50.76 կարատանոց հղկված ադամանդներից: