Մեծ Բրիտանիայի Գլոսթերշիր կոմսությունում բնապահպանը «տուն» է սարքել խնձորի ծառի վրա, որպեսզի թույլ չտա կառուցապատողներին կտրել այն: Ռովան Բարոուն վերջին շաբաթվա մեծ մասն անցկացրել է 150 տարվա ծառի վրա, գրում է Daily Mail-ը:
Նա մեծ աջակցություն է ստացել մոտակա տների բնակիչներից, ովքեր սկսել են նրա համար ճաշ, սենդվիչներ և ջուր բերել:
Նրա ակցիան քիչ է մնացել տապալվի, երբ նախօրեին 44-ամյա Բարոուն գիշերը ժամը երեքին որոշել է իջնել ծառից և մի քանի ժամ քնել անկողնում:
Ժամը 5-ին եկել են կառուցապատողները, ովքեր ցանկանում են շքեղ տներ կառուցել տարածքում, սակայն Բարոուն հասցրել է վերադառնալ և նորից գրավել ծառը: Այս անգամ նրան է միացել 39-ամյա Մեթյու Սելը: