Այն, ինչ ներառվում է տնային տնտեսավարության մեջ, բացասաբար է անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա: ԱՄՆ-ի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ծանրաբեռնվածությունն ամենից շատ վնաս է հասցնում կնոջ սիրտ-անոթային համակարգին:

Հետազոտության հեղինակները հարցում են անցկացրել աշխատանքի գնացող ավելի քան 100 կանանց և տղամարդկանց շրջանում և բացահայտել հետևյալը՝ մասնակիցներից նրանք, ովքեր աշխատանքից զատ իրենց պատասխանատվության մեջ ընդգրկել էին նաև հարկերի վճարման, մթերքների գնման և տան մաքրության հետ կապված հոգսեր, շատ ավելի հաճախ էին գանգատվում արյան ճնշման բարձր մակարդակից:

Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ պարզապես իրենց տրամադրելու և հանգստանալու ժամանակ չեն ունենում, ինչը հանգեցնում է լուրջ հուզական ծանրաբեռնվածության' արտահայտվելով սթրեսի և ընկճախտի ձևով:

Արյան բարձր ճնշման գլխավոր պատճառներից է հանդիսանում մեծ տան ամբողջական մաքրությունը, սնունդ պատրաստելը և ամենօրյա նմանօրինակ պարտավորություններ:

Այս բոլոր կրկնվող գործողությունները հանգեցնում են շարունակական սթրեսի, որը կապված է պատասխանատվության ծանր բեռ կրելու և պարտականությունները հնարավորինս լավ կատարելու ցանկության հետ:

Առողջությանը համեմատաբար պակաս են վնաս է հասցնում մեքենայի վերանորոգումը, ինչպես նաև ընտանեկան բյուջեի կազմակերպումը: Գիտնականներն "անվնաս" տնային պարտականություններ են համարում նաև երեխաների և տնային կենդանիների մասին հոգ տանելը: