Ֆինլանդիայի անտառներում Լեսի Ռոթիեյնեն անունով լուսանկարիչն արջի ու գայլի անհավանական ընկերության ականատեսն է դարձել։ Նա լուսանկարել է, թե ինչպես են արու արջն ու էգ գայլն իրենց ճաշը կիսում գիշերները, գրում է Daily Mail-ը:
Ամեն երեկո, դժվար որսի օրվանից հետո այս անհավանական զույգը ռոմանտիկ երեկո է ունենում՝ ուտելով եղնիկի միս:
Հազվադեպ լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են արջն ու գայլը նստում միասին ուտելու և անգամ ժամերով վայելում ռոմանտիկ մայրամուտի տեսարանները: