Չուկոտկայի նախկին նահանգապետ, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչը 6-հարկանի առանձնատուն է գնել Նյու Յորքում, որից տեսարան է բացվում դեպի Կենտրոնական այգի, հայտնում է Взгляд-ը՝ ամերիկյան լրատվամիջոցներին հղումով։
Առանձնատունն արժե 75 մլն դոլար։
Trulia անշարժ գույքի լրատվական պորտալի համաձայն՝ Աբրամովիչը Մանհեթենում տուն գնելու մասին պայմանագիր է կնքել։ Այժմ նրան մնացել է հարթել որոշ աննշան ձևականություններ։
Տան ընդհանուր տարածքը 903 քառակուսի մետր է, կառուցվել է 1920-ականներին, ածխային մագնատ Էդվարդ Բերվինդի համար։
Ինչպես նշում է New York Post-ը, 46-ամյա Աբրամովիչն ու նրա 31-ամյա ընկերուհի Դարյա Ժուկովան, որը նրան ապրիլին երկրորդ երեխան է պարգևել, վերջին տարվա ընթացքում ակտիվորեն Նյու Յորքում անշարժ գույք էին փնտրում։