Բաղադրություն

1 հ. սոխ
1 հ. գազար
2 ցողուն նեխուր
2 հ. լոլիկ
1/2 բ. ոսպ
3 բ. բանջարեղենի արգանակ (կամ ջուր)
1 փունջ մաղադանոս
200 գ ծաղկակաղամբ
100 գ սպանախ
բուսայուղ
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակ

Մանր կտրտել սոխը, գազարը, նեխուրը և 8-10 ր. մանր կրակի վրա տապակել բուսայուղի մեջ: Կտրտել լոլիկը, մաղադանոսը և ավելացնել բանջարեղենին, այնուհետև լցնել արգանակը, խառնել: Թողնել եռա, մանրացնել կրակը և ավելացնել կտրտած ծաղկակաղամբը, աղը և պղպեղը: Ծածկել կափարիչը և 15-20 ր. եփել: Այնուհետև ավելացնել սպանախը և վերցնել կրակի վրայից: