2013 թվականն աննախադեպ էր նորաձևության մեջ վառ ու յուրօրինակ փորձարկումների տեսանկյունից, հատկապես՝ աքսեսուարների առումով: Ինչպես 2013-ին, այնպես էլ 2014-ի համար դիզայներներն առաջարկում են համադրել ամենաանհամատեղելի աքսեսուարները:

Ստորև FashionYan-ի միջոցով պարզի’ր, թե ինչ աքսեսուարներ են նորաձև լինելու գալիք ձմռանն ու գարնանը:

Վզնոցներ- այստեղ դիզայներները ձեզ թույլ են տալիս տուրք տալ երևակայությանը ու տարբեր նյութերից պատրաստված վզնոցները համադրել իրար հետ: Շատ կարևոր են դրանց չափերը: 2014-ի ձմռանը ահռելի չափերի վզնոցներն են նորաձև լինելու:|

 

Թևնոցներ- որքան շատ, այնքան լավ: Եվս մեկ բան. դրանք պետք է մեծ լինեն: Նորաձև կլինեն պանկ-ռոք ոճի թևնոցները, ինչպես նաև՝ միանգամից մի քանի, տարբեր թևնոցների ու ժամացույցի համադրությունը:

 

2014-ի գարնան համար դիզայներները հաճելի անակնկալ են մատուցել. նորաձև կլինեն գլխաշորերն ու լայնեզր գլխարկները:

 

Կշարունակեն ակտուալ լինել գլխկին կապվող շարֆերն ու բանտերը:

platki_na_golovu_foto_41kak_povyazat_platok_na_golovu_zhenshhina-v-shlyape-[1680x1050]-[9559986]modnie-aksessuari-2013-photo_15sharf-01-03колье