Նայելով ստորև ներկայացված լուսանկարներին՝ շատերին կթվա, թե դրացում պատկերված են գունավոր կոնֆետներ կամ էլ գույնզգույն ապակյա գնդիկներ, սակայն իրականում դա եգիպտացորենի բացառիկ տեսակ է, որը ստեղծել է Կառլ Բարնս անունով ամերիկացի հողագործը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, կուլտուրային մշակաբույսի այս տեսակը կոչվում է Glass Gem (թարգմանաբար՝ թանկարժեք ապակի) և այն մեծ պահանջարկ է վայելում հատկապես այգեգործների շրջանում, ովքեր ցանկանում են գույներ հաղորդել իրենց կանաչ այգիներին։
Գունավոր եգիպտացորենն աճեցվում է Օկլահոմա նահանգում։ Բարնսը կարողացել է նման գեղեցկություն ստանալ տարբեր տեսակներն իրար հետ խաչասերելու արդյունքում։
Մահից առաջ Բարնսը գունավոր եգիպտացորենի խաչասերման ու աճեցման գաղտնիքը փոխանցել է իր ընկերոջը՝ խնդրելով նրան պահպանել Glass Gem-ի ավանդույթը։
Եգիպտացորենի սերմերը վաճառվում են համացանցում. դրանց 1 տուփն արժե 8 դոլար։