Եզակի հիվանդությամբ տառապող բրիտանացին չորս տարվա ընթացքում առաջին անգամ համբուրել է կնոջը՝ գանգի մի մասը հեռացնելուց հետո, գրում է Обозреватель-ը։
2009-ին Մարկ Սթեդմանի մոտ ախտորոշվել է Եռորյակ նյարդի նևրալգիա, որի պատճառով նա չի կարողացել նույնիսկ փողոց դուրս գալ կամ լվացվել։
Հիվանդությունն ուղեկցվում է դիմային ուժեղ ցավերով, որը պայմանավորված է գանգի ներսում խոշորագույն նյարդի՝ եռորյակ նյարդի ճնշմամբ։ Անտանելի ցավերի պատճառով հիվանդների ¼-ից ավելին ինքնասպանություն է գործում։
Վիրահատության շնորհիվ, որի հետևանքով վիրաբույժները հեռացրել են նրա գանգի մի մասը՝ 24 մմ հատված, տղամարդը նոր կյանք է սկսել։ Այժմ՝ 4 տարի անց, Մարկը կրկին կարող է համբուրել կնոջը և երեխաներին։
Այժմ Սթեդմանը կարող է առանց ցավերի ապրել 10 տարի, որից հետո ստիպված կլինի ևս մեկ վիրահատության ենթարկվել։