Սոնա Շահգելդյանը բուռն ստեղծագործական կյանքից ու աշխատանքներից մի փոքր հոգնած որոշել է հանգստանալ: Հանգիստը նոր լիցքեր է հաղորդում նրան, որպեսզի վերադառնա ու նորից նոր երգեր, նոր տեսահոլովակներ, նոր առաջարկներ… Այս անգամ Սոնան մեկնել է Իսպանիա:
ArmStar.am-ի հետ նախորդ զրուցներում Սոնան նշել էր, որ շատ է ուզում մեկնել Իսպանիա: Նրա երազանքն այժմ իրականություն է. «Հիմա մորաքրոջս հետ միասին Իսպանիայում ենք: Տարվա այս եղանակը շատ հարմար է այստեղ հանգստանալու համար, շատ տաք ու լավ եղանակ է»:
Սոնան իր հանգիստը Իսպանիայում ուղեկցում է նաև երգելու հետ. «Ինձ Մադրիդ են հրավիրել երգելու: Արդեն եղել եմ Մալագայում և Մարբելլայում… Ե’վ հանգստանում եմ և’ երգելու եմ: Եկել եմ տասն օրով: Մոտ 5 օրից կվերադառնամ Հայաստան»,- ավելացրեց Սոնա Շահգելդյանը: