Այս տարի սեպտեմբերի 21-ը նշանավորվեց ոչ միայն որպես Անկախության 22-րդ ամյակ, այլև պատմության մեջ հիշվեց որպես հայ մի քանի արվեստագետների մեծարման ու գնահատանքի օր:
ArmStar.am-ը տեղեկացել էր, որ այդ օրը հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել են մի քանի արվեստագետներ' Լևոն Մալխասյանը' որպես ժողովրդական արտիստ, իսկ Խորեն Լևոնյանը, Նարեկ Հախնազարյանը, Տիգրան Համասյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու անվան մեդալով: Այս մեդալը տրվում է արվեստագետներին ստեղծագործական կյանքում նվաճումների համար:
ArmStar.am-ը այս առիթով շնորհավորեց սիրված ու տաղանդավոր դերասան Խորեն Լևոնյանին և զրուցեց նրա տպավորությունների և վերոնշյալ նվաճումների մասին. «Մրցանակից ես անչափ շոյված եմ: Թե ո՞ր նվաճումների համար եմ պարգևատրվել, ես չգիտեմ, երևի թե իրենց պետք է հարցնեք… Դե երևի ինչ-որ ներդրում ունեցել եմ հայ մշակույթի զարգացման գործում' 15 ֆիլմում եմ նկարահանվել և ևս մեկ մուլտֆիլմում: Մարդիկ կան՝ հենց այնպես են ստանում կոչումներ, ես էլ երևի մի բան արել եմ»,- հումորով պատասխանեց Խորենը:
Շարունակությունը` այստեղ: