Ասում են'մենք ապրում ենք միեւնույն ժամանակ երկու աշխարհով, եւ նրանք փոխկապակցված են: Ամեն անգամ երազ տեսնելիս մենք ուզում ենք հասկանալ նրա նշանակությունը, ոմանք այն փնտրում են երազահաններում, ոմանք մեկնաբանում են զգալով, ոմանք էլ պարզապես ուշադրություն չեն դարձնում, սակայն յուրաքանչյուր երազ ունի իր իմաստը: Երազները կարծես մեր բանալիներն են, որոնք ոչ միայն կանխազգուշացնում են, այլ նաեւ տալիս են լուծումներ, պարզապես հարկավոր է նրանց նկատել եւ հավատալ:
Forums.am–ը զրուցեց սիրված հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի հետ, ով հավատում է միայն սեփական երազներին:
Ի՞նչ է Ձեզ համար երազը:
- Իմ կարծիքով երազն աստվածատուր երեւույթ է, ինձ համար սեփական երազներս շատ կարեւոր են, որոնց ես ոչ միայն հավատում եմ, այլ նաեւ միշտ սպասում եմ:
Հաճա̉խ եք երազներ տեսնում :
- Այո, շատ հաճախ եմ տեսնում, շատ դեպքերում էլ սպասում եմ նշանի երազիս կողմից , հատկապես արտառոց երեւույթներից առաջ:
Ինչպե̉ս եք մեկնաբանում Ձեր երազները:
- Ես գիտեմ որ առարկան ինչ է ուզում ինձ ասել, ես հանգիստ եմ լինում, երբ լավ երազ եմ տեսնում հօգուտ ինձ, իսկ շատ անհանգիստ եմ լինում ինձ զգուշացնող երազի դեպքում ու գիտեմ, եթե ոչ այդ օրը, ապա մի քանի օրից միանշանակ կկատարվի: Լինում են դեպքեր, երբ տեսնում եմ ինձ վատ իրավիճակում ու միանգամից արթնանում եմ՝ զգալով, որ երազում եմ:
Օգտվու̉մ եք երազահաններից:
- Ոչ, երազահաններից ընդհանրապես չեմ օգտվում, ես արդեն գիտեմ, թե առարկանների, թե անձնավորություններին տեսնելու դեպքում ինչ կարող է լինել:
Ի՞նչը Ձեզ ստիպեց հավատալ երազներին:
- Երբ ես վատառողջ էի, ու ինձ մի քանի օրվա կյանք էին տվել, այդ ժամանակ ես երազ տեսա. երազում մեծ վառ լույս եմ տեսել ու կաթնագույն հագուստով պապիկի, ով անձայն փոխում էր իմ վիրակապը: Այդ երազից հետո արթնացա եւ մայրիկիս անմիջապես ասեցի.»Մամ, բժիշկներին չհավատաս,ես ապրելու եմ»:
Դինա, եթե դեմ չեք, խոսենք նաեւ Ձեր առաջիկա ծրագրերից եւ նպատակներից, ինչպիսի՞ անակնկալներ ունեք հեռուստադիտողի համար:
- Անկեղծ ասած, ես սիրում եմ երազանքներս վերածել նպատակների ու իրականացնել: Մի քանի օրից մեկնում եմ Լոս Անջելես թե հանգստի, թե գործի համար, որն ինձ համար մեծ նպատակ է եւ ընթացքի մեջ է: Նոյեմբերի 9-ին կմասնակցեմ նաեւ Նյու Յորքում' BIG APPELE MUSIC AWARDS-ին. մրցանակիս հետեւից եմ գնում, բացի դրանից, Lime TV-ին ինձ հետ է, կարծես թե Աստված միշտ ինձ դուռ է բացում կամ իմ սրտի չափով ինձ տալիս:
Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում աշխատել եւ ինչի՞ց եք կոտրվում:
- Ոգեշնչվում եմ գնահատված լինելով, այդ ժամանակ թեւեր եմ առնում եւ ուզում եմ ավելին տալ ու ստանալ: Ես կոտրվում եմ միայն այն ժամանակ, երբ ընկերս մեջքից խփում է, բայց արդեն վաղուց բոլորն են հասկացել, որ հարվածողները կոտրվում են թե գործով, թե անձնականով, ու ես գործով ապացուցում եմ , որ մարդ լինելն է կարեւոր, նոր միայն այդ փողը, որը մարդուն փոխում է:
Ինչպե̉ս եք մոտենում Ձեզ քննադատողներին:
- Անկեղծ ասած, ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում չկայացածների քննադատություներին. շատ դեպքերում նրանք էլ չեն հասկանում, որ իրենցով եմ հզորանում: Ինձ կարող է քննադատել այն մարդը, ով գոնե որակ ու մակարդակ է ունի:
Այսպիսի հետաքրքիր մեկնաբանություն տվեց մեզ Դինա Ակոպովնան, ով բացահայտորեն պարզաբանեց, թե ինչը ստիպեց իրեն հավատալ երազներին: Forums.am-ը հաջողություն է մաղթում Դինային իր առաջիկա ծրագրերում:
Զրուցեց Դիանա Կարապետյանը