Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը վերջերս նշանակվել է «Երևան» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր: Պաշտոնը ստանձնելուց հետո նա եթերից հանել է մի քանի հաղորդումներ, ինչն էլ վրդովվեցրել է «Երևան» հեռուստաընկերության նախկին աշխատակից Դինա Ակոպովնային, ով «Օրը ցերեկով» և «Մեր հիթերը» ծրագրերի պրոդյուսեր և հաղորդավարն էր:
Վերջիններս «հարցեր լուծելու» համար մենամարտի դաշտ են ընտրել ֆեյսբուք սոցիալական կայքը' միմյանց հասցեին թողնելով վիրավորական մեկնաբանություններ: ArmStar.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին նշեց. «Ես արհամարանքով եմ նայում յուրաքանչյուրին, ով ինձ քարկոծում ա, թեկուզ քոմենթ գրողները, նրանք պարապ մարդիկ են, այդքան բան կարող եմ ասել»:
Իր հասցեին հնչած վիրավորանքներին Դինա Ակոպովնան ունի մեկ պատասխան. «Դա ուղակի նախանձ է, ինչը նորմալ երևույթ է, ուղղակի երբ կնոջը նախանձում է տղամարդը, ուրեմն նա էլ ինչ տղամարդ»,-ավելացրեց հաղորդավարուհին:
Մեզ հետ զրուցում Դինան նշեց, որ նրան շուտով կարող ենք տեսնել նոր հեռուստաալիքում. «Ոտքիս բուժումներն ավարտելուց հետո, ես կսկսեմ նորից աշխատել: Ես ընտրել եմ մի հեռուստաընկերություն, որը շատ հաճելի առաջարկ արեց»: Սակայն Նոր առաջարկի մասին չցանկացավ բարձրաձայնել. «Ես գործի մարդ եմ, երբ կլինի եթերում, կիմանան բոլորը, իսկ Դինա Ակոպովնան կլինի նույն դիրքերում, ինչ որ առաջ էր»: