Ավստրալիայի մեկուսի լողափերից մեկում լուսանկարիչը պատահաբար հավերժացրել է սերֆերին ջրի ալիքների վրայով սահելիս՝ երկու դելֆինների ուղեկցությամբ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, սերֆեր Թրենթ Շերբորնը բավականաչափ զարմացել է՝ տեսնելով ծովային կաթնասուններին, որոնք ասես մրցում են իր հետ: Նրա «մրցակիցներին կարծես թե հաջողվում է առաջ անցնել փորձառու սերֆերից»:
Առավել հետաքրքրական է, որ այս տեսարանը հավերժացրել է ինքնուս լուսանկարիչը, որն անում էր օրվա վերջին նկարները, և պատահական տեսնելով հրաշալի ծովային տեսարանը, բաց չի թողել այն ֆիքսելու հնարավորությունը:
Լուսանկարները` այստեղ: