Երկարատև աշխատաանքը աղմկոտ միջավայրում ավելացնոմ է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Սրանից պետք է զգուշանան հատկապես ծխող տղամարդիկ։
Նման եզրակացության են եկել Բրիտանական Կոլումբիայի համալսարանի աշխատակիցներն, ովքեր ուսումնասիրել են 6 հազար ամերիկացի աշխատավորների բժշկական փաստաթղթերը:
6 հազար կամավորներին բաժանել են 2 խմբի։
Առաջին խմբում աղմկոտ միջավայրում 3 ամսից ավելի աշխատող մարդիկ էին։
2-րդ խմբում նրանք, ովքեր աշխատել են հանդարտ միջավայրում։
Աղմկոտ միջայր է համարվել այն միջավայրը, որտեղ մարդիկ ստիպված են եղել բարձր ձայնով խոսել, որպեսզի զրուցակիցը հասկանա նրանց ասածը։ Ուսումնասիրության մասնակիցների 21%-ը նման պայմաններում աշխատել է 9 ամիսից ավելի։
Հետազոտողները հաշվարկել են, որ աշխատավայրում աղմուկի շարունակական ազդեցությունը մոտ 3 անգամ ավելացնում է ստենոկարդիայի առաջացման հավանականությունը։