Աշխատավայրում սթրեսային իրավիճակները կարող են աշխատակիցների մոտ վատ վարքի պատճառ հանդիսանալ: Դա կարող է արտահայտվել ճաշի ժամից հետո աշխատանքից ուշանալով կամ աշխատանքային նյութերի մանր գողությամբ: Այս եզրակացությունը գիտնականներն արել են վեց ամիս շարունակ աշխատանքային տարբեր կոլեկտիվներին հետևելով, ասվում է Journal of Occupational and Organizational Psychology ամսագրում:
Ամսագրում հրապարակված աշխատանքում ասվում է, որ սթրեսի հետևանքները հատկապես նկատելի են համակերպվող և հրամաններ կատարող աշխատակիցների վրա: Ղեկավարի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ժամանակին աշխատավայրում ցրի սթրեսի մակարդակը։