Օրվա ընթացքում ընդամենը երկու կտոր ապխտած մսի օգտագործումը սննդում կարող է 50%-ով բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

Այդպիսի եզրահանգման են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները, հաղորդում է Daily Mail-ը:
Այդ հիվանդության ի հայտ գալուն կարող են նպաստել նաև օրական 1 նրբերշիկ, փոքր բուրգեր կամ մի քանկ կտոր սալյամի տեսակի երշիկի օգտագործումը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեկ օրվա ընթացքում 100 գրամ կարմիր միս ուտելը դիաբետի առաջացման հավանականությունը մեծացնում է 19 տոկոսով, իսկ ապխտած միսը՝ 51%-ով:

Մասնագետներն այդ եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով ավելի քան 440 հազար հիվանդի բժշկական գրքույկները: Նրանք նաև պարզել են, որ սննդակարգում ընկույզի, պանրի և մուգ բրնձի ավելացումը կարող է կանխել հիվանդության զարգացումը: