Ինտերնետից երկար ժամանակ օգտվելը բերում է գլխուղեղի գործունեության փոփոխությունների: Արդյունքում մարդը կորցնում է խորացված մտածելու և սովորելու կարողությունները, այսպիսի եզրակացության են եկել մի խումբ ամերիկացի հոգեբաններ' եզրակացություններ անելով վերջերս կատաված հետազոտություններից:
«Մշտապես և արագ, իրար հետևից տարբեր կայքերի դիտումը հանգեցնում է նրան, որ մարդու ուղեղը կորցնում է համակարգային և խորացված մտածելու կարողությունը», - ասում է կիբերնետիկ ինֆորմացիայի ամերիկացի մասնագետ Նիկոլաս Կարրը, ով գլխավորում էր հետազոտությունն անցկացրած հոգեբանների խումբը:
Բժիշկները եկել են այն եզրակացության, որ այն մարդկանց մոտ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում ինտերնետում, արագ կերպով զարգանում են գլխուղեղի երկու հատվածները' այն մասը, որը պատասխանատու է կարճաժամկետ հիշողության համար, և այն հատվածը, որը մասնակցում է արագ որոշումներ ընդունելուն: Միաժամանակ, ուղեղի այն հատվածները, որոնց զարգացած լինելը նպաստում է մանրամասն վերլուծությունների և խնդիրների խորը ըմբռնման կարողությանը, մնում են առանց ծանրաբեռնումների և ժամանակի ընթացքում կորցնում են ինտենսիվ աշխատելու հատկանիշը: Արդյունքում ինտերնետ օգտատերերը վեր են ածվում իմպուլսիվ մարդկանց' անընդունակ ինտելեկտուալ գործունեության: