Եթե անգամ կանայք շատ հաճախ պնդում են, թե հարաբերություների պաշտոնականացումը իրենց չի հուզում, ապա նրանք մասամբ ստում են:
Ապացուցված է, որ անորոշ հարաբերությունները բացասաբար են անդրադառնում կնոջ հոգեկան աշխարհի վրա: Մասնավորապես, հարաբերությունների օրինականացման բացակայությունն ազդում է կնոջ ինքնագնահատականի, ներքին բավարարվածության, անգամ օրգազմ ապրելու վրա:
Ինչո՞ւ են, ամեն դեպքում, որոշ տղամարդիկ այդպես համառորեն փորձում խուսափել ամուսնական կապերից և ի՞նչ է անհրաժեշտ իմանալ, որպեսզի հաջողությամբ ամուսնանաք:
Տղամարդիկ զագս չգնալու երեք հիմնական պատճառ ունեն, առաջինը' ազատությունը կորցնելու վախը. տղամարդիկ վախենում են «զոհաբերել» իրենց հետաքրքրությունները, ընկերների հետ ժամանակ անցկացնելը, ձկնորսությունը հանուն մաքուր հագուստի և համեղ ուտեստների: Համոզեք ձեր սիրելիին, որ Դուք նման զոհաբերություններ չեք պահանջելու և հնարավոր է' հենց հաջորդ օրն էլ ստանաք ամուսնության առաջարկ:
Երկրորդ տեղում ֆինանսական անկախության կորուստն է: Տղամարդիկ առհասարակ չեն սիրում, որ իրենց վերահսկեն, հատկապես չեն սիրում, երբ ինչ-որ մեկը վերահսկում է իրենց ծախսերը: Սիրելի կանայք, մտածեք' շա՞տ չեք կարևորում ֆինանսը Ձեր հարաբերություններում: Ճիշտ կլինի Դուք էլ ֆինանսապես անկախ լինեք,այդ դեպքում նման խնդիրներ չեն առաջանա:
Երրորդ տեղում վախն է' ձեռք բերած փորձի հետ մեկտեղ: Եթե Ձեր տղամարդու կյանքում եղել է կին' տատիկ, մայր, սիրելի էակ, ով նրա կյանքում հետք է թողել, ապա նման տղամարդիկ նոր հարաբերություններից վախ կունենան: Նրանք անընդհատ կվախենան նորից սխալվել, կամ կմտածեն' ոչ մի հարաբերություն նախկինի նմամ հրաշալի չի լինի: Սիրելի կանայք, այս դեպքում Ձեզնից պահանջվում է համբերություն և հոգատարություն հարաբերություններում:
Շողիկ Գալստյան