Հիմա ճիշտ ժամանակն է' ձմռան համար պահածոներ փակելու: Պահածոյացված լոլիկ գրեթե բոլորդ պատրաստում եք, ուստի Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է ձմռան համար լոլիկի պահածո պատրաստելու ևս մեկ արդյունավետ տարբերակ:

Անհրաժեշտ են'

2 կգ լոլիկ

1 հատ գազար

2 պճեղ սխտոր

մի քիչ սամիթ

2- 4 հատիկ սև պղպեղ

1-2 հատ մեխակ

2 ճաշի գդալ աղ

3 ճաշի գդալ շաքարավազ

1 թեյի գդալ քացախ

1 հատ քաղցր պղպեղ

1լիտր ջուր

Պատրաստման եղանակը.

Բանկայի տակի հատվածում դրեք սխտորը, սև պղպեղը, մեխակը, սամիթը: Այդ ամենի վրա դրեք մաքրած, կտրտած գազարն ու քաղցր պղպեղը: Հետո վրան հարմար դասավորեք լոլիկը: Վրան լցրեք եռացրած ջուր, թողեք 10 րոպե և թափեք: Նորից լցրեք վրան եռացրած ջուր, հետո այն դատարկեք կաթսայի մեջ, ավելցրեք աղ, շաքարավազ' թողնելով' եռա: Վերջում ավելացրեք քացախահյութ, լցրեք լոլիկների վրա և բանկան փակեք: Վայելեք ձմռանը: