Եթե մարդու օրգանիզմն ի վիճակի է մսեղենը մարսել, ուրեմն դա օրգանիզմին անհրաժեշտ է:
Միսը պարունակում է մեծ քանակությաբ սպիտակուցներ, որոնք մարդու օրգանիզմում կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ:
Շատերը կհիշեն, որ սպիտակուցներից են կազմված մարմնի մկանները, սպիտակուցների վրա է հիմնված մարդու օրգանիզմի իմունային համակարգի աշխատանքը: Հակամարմինները դրանք հենց սպիտակուցներն են, ընդ որում, բավականին բարդ կառուցվածքով: Մարդու օրգանիզմում տեղի ունեցող բոլոր կենսաբանական ռեակցիաներին նպաստում են սպիտակուցներ հանդիսացող ֆերմենտները: Սննդարար նյութերը բջիջներին են հասնում ևս սպիտակուցների միջոցով:

Սպիտակուցները կառուցված են ամինաթթուներից, որոնց անհրաժեշտ քանակը ստանում ենք սննդի միջոցով: Այստեղ կարևոր է ոչ միայն քանակը, այլև բազմազանությունը: Ցավոք, մարդու օրգանիզմը ինքնուրույն ի վիճակի չէ սինթեզել իրեն անհրաժեշտ ամինաթթուների մեծ մասը: Ուրեմն ստիպված է դրանք ստանալ սննդի միջոցով: Այսպիսով միայն բուսական սննդամթերք օգտագործողները վտանգում են իրենց առողջությունը: Բանն այն է, որ բուսական ծագում ունեցող սննդամթերքները ոչ միայն չեն պարունակում անհրաժեշտ քանակի սպիտակուցներ, այլ նաև դրանք տարբերվում են մարդու օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներից: Այսպիսով, ընտրելով բուսակերությունը, Դուք մատնում եք Ձեր օրգանիզմը ամինաթթուների մշտական անբավարարության:

Հարկավոր է նշել, որ ձու կամ ձուկ օգտագործելը փրկություն չէ: Ձուն և ձուկը պարունակում են անհրաժեշտ սպիտակուցներ, սակայն ավելի քիչ քանակությամբ, քան միսը: Ինչ վերաբերվում է բուսակերությանը կոշտ հետևողներին, պատկերը շատ տխուր է:
Այն կարծիքը, որ ոլոռը, լոբին կամ ընկույզը պարունակում են մարդուն անհրաժեշտ բոլոր ամինաթթունները՝ սխալ է: Բացի այդ, փորձեք շատ ուտել այդ սննդամթերքներից և կզգաք, թե որքան դժվար է այն մարսվում:

Կարող եք առարկել, թե լյարդի վրա ամենավատ ազդեցությունն ունի խորոված, կամ տապակած խոզի միսը: Դա այդպես է: Սակայն կարելի է փոխարինել խորոված խոզի միսը խաշած տավարի մսով կամ շոգեքաշած կոտլետով և պատկերը կփոխվի: