Որոշ տնային կատուներ եւ շներ երկարաժամկետ հետեւանքների են բախվում COVID-19-ից հետո, այդ թվում' սրտամկանի բորբոքային հիվանդության՝ միոկարդիտի: Այս մասին զգուշացնում են բրիտանացի փորձագետները։

NBC News-ի փոխանցմամբ՝ կենդանիները կորոնավիրուսային վարակից հետո դեպրեսիվ վիճակում են գտնվել, անտարբեր են եղել, ինչպես նաեւ ախորժակի պակաս են ունեցել:

«Նրանք կա՛մ դժվարությամբ էին շնչում թոքերի մեջ հեղուկի կուտակման եւ սրտի հիվանդության պատճառով, կա՛մ մահանում էին սրտի ռիթմի խախտման պատճառով»,- ասում է Բուքինգհեմշիրի Ռալֆի անասնաբուժական կենտրոնի անասնաբուժ սրտաբան Լուկա Ֆերասինը:

Նրա խոսքով' կորոնավիրուսային վարակի ենթարկված ընտանի կենդանիների մոտ 12.5 տոկոսը բախվում է նաեւ միոկարդիտի հետ։

news.am