Բրիտանացի մասնագետները 1.000 սուրճ խմողների շրջանում հետազոտություն են անցկացրել, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ սուրճի նախընտրած տեսակը շատ բան է ասում մարդու էության մասին, գրում է Daily Mail-ը։
Պարզվում է, որ փրփուրով սուրճի, հատկապես կապուչինոյի սիրահարները լավ ինքնակառավարում ունեն, իսկ երբեմն էլ հակված են շեղված լինելուն։
Մինչդեռ կաթով էսպրեսոն նախընտրողները նյարդային են և ջանում են անընդհատ գոհացնել շրջապատին։ Այս մարդիկ սիրում են օգնել մյուսներին, սակայն իրենց մասին բավականաչափ հոգ չեն տանում։
Ինչ վերաբերում է սև սուրճի սիրահարներին, ապա այդ մարդիկ նպատակասլաց են ու գործունյա։