Շամպայն նախընտրում են կոկետուհիներն ու քրքջան աղջիկները, որոնք դեմ չեն ամուսնանալ իրենցից բավականին մեծ տղամարդու հետ։ Նրանք հաճախ են դավաճանում իրենց ամուսիններին և ակնթարթորեն հարբում են։ Օղի խմում են հաստատուն և ուժեղ բնավորության տեր կանայք։Նրանք գործում են ուղիղ, իրենց ցանկությունները չեն թաքցնում և հարբում են շատ դանդաղ։ Կոնյակ օգտագործում են միջահասակ կանայք, ովքեր քնքշանքի, հոգածության և ջերմության կարիք ունեն։ Նրան ավելի շատ ուշադրության արժանացրեք, փորձեք հասկանալ նրա հոգին, և նա ձեզ հավերժ կսիրի։
Նա հարբում է արագ։ Վիսկի խմում են ինքնավստահ կանայք։ Խմելով՝ նրանք կարող են խելահեղություններ կատարել, լինել անկանխատեսելի։ Արագ հարբում են, իսկ առավոտյան անցած օրը չեն ուզում հիշել։ Տեկիլան արտասավոր և «պայթունավտանգ» կանանց համար է։ Նրանք կարող են լինել բռնկուն և վտանգավոր, չնայած որոշ չափաբաժնից հետո ակնթարթորեն «անջատվում» են։ Ռոմ-կոլան փորձարկումներ սիրող կանանց սիրելի խմիչքն է։ Անձնական կյանքում ևս։ Նրանք սթափվում են՝ չհասցնելով հարբել, և հաճախակի անհայտանում են անգլիական ձևով։
Ջին-տոնիկ նախընտրող կանայք հաճախ խոսում են այնպիսի բաների մասին, որոնցից ոչինչ չեն հասկանում, արագ հարբում են, իսկ առավոտյան չեն հիշում թե իրենց հետ ինչ է կատարվել։ Կարմիր գինու սիրահարները զգայական, կրքոտ կանայք են։ Տեսքից կարող են լինել զուսպ, սակայն ներսում փոթորիկ է փոթորկում։
Շուտ չեն հարբում, սակայն հարբած վիճակում անկրկնելի են․․․ Սպիտակ գինին նախընտրում են իրենց գինն իմացող, սառը և հաշվանկատ կանայք։ Նրանք միշտ մնում են սթափ և շատ զգույշ են իրենց գործողություններում։ Լիկյորը դա «քաղցր» կանանց խմիչք է։ Նրանք սիրում են ընտանեական կյանքը և տան լավ տնտեսուհիներ են։ Սիրում են թանկարժեք նվերներ։