Հինգ տարի առաջ սեպտեմբերի 20-ին Գրիգոր Դանիելյանը հավերժ սիրելու խոստում տվեց երգչուհի Հռիփսիմե Ելինյանին: Զույգն այսօր նշում է “փայտե” հարսանիքը:): Հումորիստը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ պսակադրության օրը շատ հուզված էր եւ չէր հասկանում' ինչ է կատարվում.“Հիմա վերլուծում եմ ու հասկանում, որ ընտրության հարցում չեմ սխալվել”:

 

Ամուսինների առավոտն անակնալներով է սկսվել. նախ Գրիգորն իր “ֆեյսբուքյան” էջում սիրո իր սահմանումն է հրապարակել.“Սերը հապավում է' սպասված, երջանկություն եւ րոպեներ… Թող այդ րոպեներն անվերջ լինեն, սերս”: Իսկ հետը սիրելիին նվեր է մատուցել.“Քանի որ հինգ տարին համարվում է “փայտե” հարսանիք, որոշեցի փայտե վզնոց նվիրել: Հիմա նա այն կրում է եւ, ի դեպ, հագուստի հետ էլ շատ համապատասխան է”:

 

Շարունակությունը` այստեղ: