Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը «Trio Studio»-ի սաների հետ միասին օրեր առաջ հանդես եկան հաշվետու համերգով և շնորհավորեցին իրենց ստուդիայի 1-ամյակը: Միջոցառումը կայացավ «32 թատրոնի» բեմում:

Գոքորին, Հռիփսիմեին և երիտասարդ սկսնակ երգիչ-երգչուհիներին, շնորհավորելու էին եկել ոչ միայն իրենց հարազատներն ու մտերիմները, այլև շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ՝ Անդրանիկ Հարությունյանը, Ալինա Մարտիրոսյանը, Նառա Դիլանյանը, Արմեն Վարդանյանը, «32 ակումբի» Զառան, Արմանուշ Լևոնովնան, երգչուհիներ Վարսան, Լիդուշիկն ու Դալիթան:
esyes.am-ի անձնակազմը շնորհավորում է «Trio Studio»-ի աշխատակազմին և սաներին' մաղթելով նորանոր հաջողություններ: