Հարցազրույց Anahit Simonyan Fashion նորաձեւության սրահի ղեկավար, երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ:
Ինչպես է Անահիտ Սիմոնյանը զգում իրեն նոր բնագավառում: Վերջերս Ձեր ատելիեն տեղափոխվել է ավելի ընդարձակ եւ գեղեցիկ վայր, արդյոք դա նշանակում է, որ գործերը լավ են, եկամուտն էլ շատ:
Շատ լավ, իմ սիրած գործով եմ զբաղվում' չմոռանալով երկրորդ կարեւոր հոբբիս, իդեպ, փոքրիկ դադարից հետո կրկին վերադառնալու եմ երգարվեստ' նոր գեղեցիկ երգով: Այո, վերջերս ենք տեղափոխվել, այժմ գտնվում ենք Թումանյան 31/3 հասցեում' Սաս սուպերմարկետի հարեւանությամբ: Անկեղծ ասած, եկամուտս սպասումներիցս առավել է:
Իսկ ինչպես է վերաբերվում Ձեր ամուսինը' Հայկոն: Չի դժգոհում ուշադրության պակասից: Իսկ Ձեր տղան, հասցնում եք ժամանակ հատկացնել ընտանիքին:
Չէ, Հայկոն հակառակը, ըմբռնումով է մոտենում գործունեությանս եւ զբաղվածությանս: Ամեն դեպքում, աշխատում եմ տղայիս հետ ժամանակ անցկացնել, անգամ, երբ շատ եմ կարոտում, ինձ հետ բերում եմ աշխատանքիս վայր:
Համացանցում տարածվել էին Ձեր արտադրած շապիկները' հայտնի մարդկանց նկարներով: Շատ հետաքրքիր գաղափար էր:
Նախագիծը Armenian Retro Collection է կոչվում: Պատկերված են մեր ռետրո երգիչ-երգչուհիները: Շուտով կլինի շարունակությունը: