Իվետա Մուկուչյանը Երեւանում Վարդավառին նվիրված համերգ-փարթիից հետո հասցրել է աշխատել եւ միաժամանակ հանգստանալ, օրեր առաջ էլ առաջին անգամ եղել է փարթիների ամենահայտնի կղզում' Իբիցայում: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է վերջին ճամփորդության, կորեացի գործարարի կողմից ստացած համերգների առաջարկի մասին եւ ոչ միայն:

Երգչուհուն երջանկացրել է այն փաստը, որ Իբիցայում կարողացել է կենդանի հնչողությամբ լսել հայտնի դիջեյների հնչեցրած սեթերը.“Չեմ սիրում ուղղակի ակումբ գնալ պարելու կամ խմելու, այլ հետաքրքրվում եմ, թե ինչ դիջեյ է նվագելու ու գնում եմ հատուկ երաժշտությունը լսելու. ինձ համար դա արվեստ է, ես փարթիներին վերաբերվում եմ որպես համերգի: Հատկապես Մարկո Կարոլայի ելույթներին ներկա լինելու համար նաեւ ուրիշ երկիր կմեկնեմ”:

 

Շարունակությունը` այստեղ: