Սեպտեմբերի 9–ին տեղի ունեցավ "А-Сдудио" խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիայի հարսանիքը, որին հարսնացուն հրավիրել էր ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի աստղերին:
Ալլա Պուգաչովան ևս ներկա է եղել երեկույթին: Պրիմադոննան, որ վերջերս զգալիորեն նիհարել է և թույլ է տալիս իրեն ավելի ճաշակով հագուստներ, այս անգամ զարմացրել է իր զգեստի ընտրությամբ: Այն եղել է ամբողջությամբ սև և ծալքավոր բազմաթիվ շերտերով: Այնուամենայնիվ, երգչուհու երկրպագուները նկատել են, որ Պուգաչովան վերջին ժամանակներս բավականին երիտասարդ տեսք ունի:
Լուսանկարը՝ այստեղ: