Աշխարհում գոյություն չունի այնպիսի մի կին, որին չհետաքրքրի իր արտաքին տեսքը: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է միշտ գեղեցիկ և նորաձև տեսք ունենալ, ու, եթե նիհար աղջիկներին ճիշտ հանդերձանքի ընտրությունը գրեթե խնդիրներ չի առաջացնում, ապա Լ և ավել չափսի հագուստ կրող կանանց համար դա իրական փորձություն է:
Խիստ սննդակարգ պահելը կամ ֆիզիկական վարժությունները ելք չեն հանդիսանում ստեղծված իրավիճակի համար: Բացի այդ, կան կանայք, ում դուր են գալիս սեփական չափսերը, և իրենց միակ ցանկությունը այն է, որպեսզի հագուստն ընդգծի իրենց առավելությունները և թաքցնի թերությունները:
Ցավոք սրտի, շատ քիչ բրենդեր են ստեղծում հագուստ հատուկ մեծ չափսերով կանանց համար: Բայց պետք չէ հուսահատվել: Հարկավոր է միայն ճիշտ ընտրել հագուստի ձևը և ճիշտ շեշտադրումներ անել:
My Sales-ը հատուկ Ձեզ համար պատրաստել է ուղեցույց այն մասին, թե ինչից պետք է խուսափել հագուստի ընտրության հարցում:
Կտոր
Հագուստի ընտրության ժամանակ գեր կնոջ համար ամենակարևոր բանը կտորն է, որից կարված է այս կամ այն զգեստը: Հենց այն է որոշում, թե ինչպես կնստի զգեստը մարմնի վրա՝ կծածկի, թե, ընդհակառակը, կցուցադրի թերությունները: Հետևաբար, հրաժարվե՛ք հաստ կամ շատ կոպիտ կտորներից (մոհեր, բրդյա գործվածքներ, հաստ տրիկոտաժ), ինչպես նաև ռելիեֆ ունեցող կտորներից (խոշոր գործվածք, հսկայական գործած նախշեր, մորթուց տարրերով ձևավորում): Ինչ վերաբերում է թափանցիկ կտորներին, ապա դրանք պետք է ընդգծեն միայն այն մասերը, որոնց վրա Դուք վստահ եք և որոնք հանդիսանում են Ձեր առավելությունները:
Նախկինում համարվում էր, որ ֆակտուրային և փայլուն կտորները (ժանյակներ, հաստ մետաքս, փուլերով կտորներ, ատլաս) հակացուցված են գեր կազմվածքի համար, սակայն դա այդպես չէ: Դրանք, հակառակը, շեղում են ամբողջ ուշադրությունը ոչ իդեալական կազմվածքից իրենց վրա: Հետևաբար կարող եք համարձակորեն կրել այսպիսի կտորներից զգեստներ:
Գույներ
Համարվում է, որ սպիտակ գույնը բոլոր գեր կանանց գլխավոր թշնամին է: Սակայն դա այդպես չէ: Եթե սպիտակ հագուստի օգնությամբ ընգծել միայն առավելությունները, կազմվածքը վիզուալ ավելի բարեկազմ տեսք կունենա: Ոչ ստանդարտ կազմվածքի համար հակացուցված են կոնտրաստային գույները մեկ կոմպլեկտի մեջ, որոնք վիզուալ կերպով մարմինը կիսում են հատվածների (օրինակ կոնտրաստային բաճկոնը և կիսաշրջազգեստը կամ տաբատը):
Ւհարկե, սև գույնը գեր կազմվածքի համար իրական փրկություն է: Բայց չի կարելի է սահմանափակվել միայն դրանով: Վառ գույները, ճիշտ օգտագործման դեպքում, նույնպես կարող են Ձեզ զգալիորեն ավելի բարեկազմ տեսք հաղորդել: Օրինակ, բաց կապույտ և բաց կանաչ գույները վիզուալ կերպով մարմնին ավելի երկար տեսք են տալիս: Կարող եք ընտրել գունավոր իրեր միևնույն գունային գամմայի մեջ և ավելի վառ գույնով առանձնացնել Ձեր առավելությունները: Կամ կոմպլեկտի մեջ ներառե՛ք մեկ վառ գույնի տարր, իսկ մնացածը ընտրե՛ք նեյտրալ գույների մեջ (սև, սպիտակ, մարմնագույն):
Պրինտեր
Պրինտերով հագուստ ընտրելիս՝ հարկավոր է հիշել, որ կազմվածքի գիրությունը ավելի կընդգծեն շատ մանր պրինտերը (օրինակ մանր ծաղիկները կամ երկրաչափական նախշերը), ինչպես նաև հորիզոնական գծերը (նույնիսկ լայն գծերը, ցավոք սրտի, թույլատրելի են միայն նիհար աղջիկներին):
Սակայն օպտիկական պրինտերը, որոնք շատ ակտուալ են այս տարի, կազմվածքին անհավանականորեն բարեկազմ տեսք են տալիս: Բացի այդ, գեր կանանց հրաշալիորեն կհամապատասխանեն մեծ ծաղիկներով պրինտերով զգեստները:
Ոճ և Ձև
Շատ կանայք, ովքեր ունեն ոչ ստանդարտ կազմվածք, փորձում են դրանք թաքցնել անձև մեծ չափսերի, պարկանման հագուստի տակ, դրանով իսկ իրենց մարմինը դարձնում են ավելի գեր: Մի՛ կրկնեք այդ սխալը: Գերադասե՛ք կիսաընդգծող և կանացի ուրվագծերով հագուստ, և շատ ավելի գեղեցիկ տեսք կունենաք:
Կան մեկ այլ տիպի կանայք, ովքեր նախընտրում են հագնել ընդգծող և շատ փոքր չափսերի հագուստ; Սակայն սա ևս ճիշտ չէ: Այսպիսի նեղ հագուստի մեջ մարմնի թերությունները ավելի են ընդգծվում և աչքի ընկնում:
Մինի կիսաշրջազգեստները, կարճ շորտերը և շապիկները, ինչպես նաև շատ բաց բլուզները մեծ չափսերով կականց կերպարը դարձնում են անճաշակ և վուլգար: Ձեր հիմնական նպատակն է հագուստի միջոցով ընդգծել Ձեր մարմնի կանացի ծալքերը, իսկ շատ կարճ զգեստները, ցածր մեջքով տաբատները և խորը դեկոլտեն չեն կարող դա անել, այդ պատճառով հրաժարվե՛ք դրանցից' ի օգուտ ավելի զուսպ և էլեգանտ հագուստի: