Հայ պաշտոնյաները, լինի կին, թե տղամարդ, հետևում է նորաձևությանը: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

՛՛Պաշտոնյաներն ունեն հատուկ dress code, որին հետևում են, և չեն կարող շատ ու շատ տրենդներ գնել ու կրել, դա հասկանալի պատճառներով, քանի որ իրենց պաշտոնին հարիր պետք է հագնվեն ու տեսք ունենան: Բայց այո, այսօր յուրաքանչյուր պաշտոնյա հայ կին, կամ պաշտոնյայի հայ կին իրեն կարող է թույլ տալ և թույլ է տալիս, իրեն հետևում է ու շատ ոճային, նորարձև է հագնվում՛՛:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նորաձևության բլոգերը նրանց պարագայում ևս նորաձևությանը հետևելու միտում է նկատում:

՛՛Տղամարդիկ նույնպես շատ լավ հետևում են նորաձևությանը: Լյուքս դասի հագուստը, որ այսօր Հայաստանում էլ է ներկայացված, իրենց վրա էլ ենք տեսնում ու շատ ոճային են նայվում՛՛,-ընդգծեց Մարիաննա Քաբաբյանը:

Նրա խոսքով՝ մեր պաշտոնյաները, իհարկե, ոչ բոլորը կրում են նորաձևության առաջատար տների հագուստներ:

՛՛Ընդհանրապես Հայաստում դեպի նորաձևությունը ուշադրությունը շատ մեծ է, ինչն իհարկե գովելի է՛՛,-եզրափակեց նա: