Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը որդու ծննդից հետո առաջին անգամ մասնակցել է հանդիսավոր միջոցառմանը՝ անցնելով կարմիր գորգի վրայով և բոլոր ներկաներին զարմացրել իր անթերի կազմվածքով, հայտնում է Daily Mail-ը:
31-ամյա դքսուհին ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ մասնակցել է Լոնդոնի Թագավորական միության կազմակերպած ընդունելությանը՝ բնապահպանական մրցանակի շնորհման առիթով:
Դքսուհին ներկայացել է երկար, արծաթափայլ զգեստով և բարձրակրունկ կոշիկներով: Բոլոր ներկաների ուշադրությունը գրավել է բոլորովին վերջերս ծննդաբերած Քեյթի հիանալի կազմվածքը: