
Եղունգների արտաքին տեսքը կարող է օգնել ախտորոշել մի շարք հիվանդություններ: Առողջ եղունգի արտաքին մակերեսը փայլուն է, վարդագույն և հարթ:
Սպիտակ եղունգները վկայում են օրգանիզմի թույլ դիմադրողականության, կապտավունները' սրտի անբավարարության մասին: Դեղնավուն եղունգները ազդարարում են, որ բորբոքված է լյարդը կամ լեղապարկը: Փոսիկի բացակայությունը խոսում է նյարդային համակարգի խնդիրների մասին, իսկ անբնական մեծ չափերի փոսիկը հուշում է, որ միզաքարային հիվանդություն ունեք:
Եղունգի գույնի և ձևի փոփոխությունները կարող են կապված լինել սթրեսների, անքնության, հորմոնային խանգարումների, որոշ սննադանյութերի պակասության, նույնիսկ' ծխախոտի ծխով լի սենյակում երկար գտնվելու մասին:
Կարդա ավելին` այստեղ