Ահա այն հարցերը, որոնք չի կարելի տալ տղամարդուն:
«Որտե՞ղ ես»
Հազվագյուտ կանայք են, որ, զանգահարելով իրենց տղամարդկանց, չեն տալիս այս հարցը: Հաճախ նրանք այդ հարցը տալիս են անգամ առանց բարևելու: Մի՞թե դա կարևորագույն հարցն է կանանց համար: Դրա հետ մեկտեղ հազվագյուտ տղամարդիկ չեն դրանից նյարդայնանում:
«Շա՞տ ընկերուհիներ ես ունեցել»
Ասե՞լ «Քիչ»: Իսկ եթե կինը մտածի, որ ինքն անհաջողակ է: Ասե՞լ «շատ»: Այդ դեպքում էլ կմտածի, որ կնամոլ է, և ինքն էլ իր հերթական խաղալիքն է:
«Ո՞վ էր զանգում»
Սարսափելի է: Դա ազդում է էլեկտրական հոսանքի պես: Թեև հարցը, որպես այսպիսին, անմեղ է: Կարծես թե ստիպված ես հաշվետվություն տալ, իսկ դա ոչ ոքի դուր չի գալիս:
«Ինչի՞ մասին ես մտածում»
Գրեթե միշտ հնչում է «Ոչ մի բանի» պատասխանը: Էլ ինչու՞ իզուր տանջել տղամարդկանց:
«Ես գեր չեմ, չէ՞»
Իհարկե, ո՛չ: Եթե անգամ այդպես է, ոչ մի տղամարդ գլխից ձեռք չի քաշել, որպեսզի ճիշտը պատասխանի:
«Ե՞րբ ես վերջապես թողնելու ծխելը/խմելը/գիշերն անքուն մնալը»
Ձեռքը դրե՛ք սրտին ու խոստովանե՛ք' դուք էլ չեք հավատում, որ նման բան կլինի: Եթե անգամ դա պատահի, դա կլինի ոչ թե ձեր պատճառով, այլ որովհետև տղամարդն ինքն է այդպես որոշել:
«Ես նրանից լավն եմ, չէ՞»
Իհարկե, անխոս, առանց որևէ կասկածի: Այլ պատասխան մի՛ ակնկալեք, սիրելի՛ կանայք…
Հեղինակ` Mari Love