Ամերիկյան Apple ընկերության մասնագետները ներկայում աշխատում են հաջորդ սերնդի Apple TV հեռուստատեսային կցորդի մշակման վրա, հայտնում է Вести-ն։ Ըստ որոշ տվյալների՝ սարքը կներկայացվի հոկտեմբերին՝ նոր պլանշետների հետ։ Ընկերությունն անցյալ տարի ևս այդպես է վարվել՝ ներկայացնելով iPad 3-ը Apple TV-ի հետ։
Նորույթի տեխնիկական բնութագրի վերաբերյալ դեռևս որևէ բան հայտնի չէ։
Apple TV-ն հեռուստատեսային կցորդ է, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնից, համակարգչից կամ էլ պլանշետից հեռուստացույցի մեծ էկրան «բերել» տեսանյութ կամ երաժշտություն։