Կանայք ճոխ իրեր են գնում, որպեսզի հեռացնեն իրենց մրցակցուհիներին: Դա տեղի է ունենում անգիտակցական մակարդակում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Journal of Consumer Research գիտական ամսագրում հրապարակված ավստրալացի գիտնականների հետազոտությունը:
Նրանք հաշվարկել են, որ ԱՄՆ-ում ճոխության վրա ծախսերը հասնում են տարեկան 525 մլրդ դոլարի, այն ժամանակ, երբ գնումների կեսից ավելին առնչվում է կանանց համար իրերին:
Փորձերի ընթացքում հետազոտողներն ակտիվացրել են կանանց՝ հարաբերությունները պահպանելու մոտիվացիան՝ առաջարկելով պատկերացնել, որ իրենց տղամարդը սիրահետում է մեկ ուրիշ կնոջ: Այդպես գիտնականները պարզել են, որ երբ կինը խանդում է իր տղամարդուն, դա նրան ստիպում է ցուցադրել բրենդային իրերը: