Շարունակելով անդրադառնալ շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամառային հանգստին' BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Լուսինե Աղաբեկյանի հետ, ով վերջերս է վերադարձել կարճատեւ արձակուրդից:

 

“Արամայիսը տեսահոլովակ էր նկարահանելու Դուբայում, ես էլ, օգտվելով առիթից, որոշեցի հանգստանալ”,-մեզ հետ զրույցում պատմեց երգչուհին' նշելով, որ ռեժիսոր ամուսնու հետ անցկացրած բոլոր արձակուրդներից այս տարվանն առանձնահատուկ է եղել:

Լուսինե Աղաբեկյանն ամուսնու` Արամայիս Հայրապետյանի հետ Դուբայում

Չնայած կարճ ժամանակով էին մեկնել, բայց դա չի խանգարել զույգին տեսնել քաղաքը եւ վայելել ծովը.“Ամենից շատ հավանեցինք այնտեղի կուլտուրան եւ մարդկանց վերաբերմունքը: Տպավորել է նաեւ աշխարհի ամենաբարձր շինությունը' Բուրջ Խալիֆան, որը պարզապես հրաշք է: Ցավոք, շուտ վերադարձանք, որովհետեւ ամուսինս Հայաստանում նկարահանումներ ուներ”:

 

Շարունակությունը` այստեղ: