Նրան շատերը կհիշեն հեռուստաէկրաններից: Ամեն առավոտ բարի լույս մաղթող Լուսինե Գալստանյանն այժմ բնակվում է Փարիզում` քայլ առ քայլ գրանցելով նոր հաջողություններ արդեն բեմերում: Եվ ահա, վերջերս Իսպանիայի «Բիլբաո-Բիսկայա» օպերային երգիչների միջազգային մրցույթում նա գրավել է առաջին հորիզոնականը:

 

-Լուսինե, BRAVO.am-ը շնորհավորում է հաղթանակի առթիվ: Մանրամասնիր, խնդրեմ, ինչպե՞ս իմացար այս մրցույթի մասին եւ ինչպե՞ս այն ընթացավ:

-Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի եւ հարցազրույցի համար: «Բիլբաո-Բիսկայան» հայտնի մրցույթ է օպերային երգարվեստում եւ անցկացվում էր 15-րդ անգամ: Երեք փուլով անցկացվող մրցույթին այս անգամ մասնակցում էր 88 կատարող 19 երկրից, եւ ես Հայաստանի միակ ներկայացուցիչն էի:

 

Ի դեպ, ժյուրիի կազմում էր նաեւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Ջյուն Անդերսենը, ում ձայնագրությունները լսելով էի սովորում ուսանողական տարիներին եւ երբեք չէի մտածել, որ տարիներ անց կարժանանամ նրա բարձր գնահատականին: Մրցույթի եզրափակիչ փուլում «Տրավիատա» օպերայից Վիոլետայի արիայի կատարումը ճակատագրական եղավ ինձ համար: Բառերով դժվար է նկարագրել այն պահը եւ ապրումները, երբ լսեցի առաջին մրցանակակրի անունը եւ Հայաստան բառը: Իհարկե, հաճելի է եւ պատվաբեր բարձր պահել Հայաստանի անունը միջազգային բեմերում:

 

Շարունակությունը` այստեղ: