Հետազոտությունը, որի արդյունքները հրապարկվել են «Journal of Personality and Social Psychology» ամսագրի վերջին համարում, օգնել են որոշելու, թե հատկապես որ գործոնն է վճռորոշ լինում զուգընկեր ընտրելիս: Հաստատվել է, որ տղամարդկանց համար զուգընկերուհի ընտրելիս կարևորվում է արտաքինը. առավելությունը տրվում է այն կանանց, ովքեր աչքի են ընկնում ֆիզիկական գրավչությամբ: Մասնագետները վստահեցնում են, որ կանանց համար հակառակը, ֆիզիկական գրավչությունն այնքան էլ կարևոր չէ: Կանայք զուգընկեր ընտրելիս կարևորում են տղամարդու սոցիալական կարգավիճակը. որքան բարձր է այն, այնքան մեծ են տղամարդու շանսերը, որ կինն իրեն կընտրի որպես զուգընկեր: