Երկու գիտնական փորձել են պարզել, թե ինչու են որոշ մարդիկ պատրաստ վճարել սեքսի համար, գրում է The Sydney Morning Herald-ը:
Հետազոտության արդյունքները անսպասելի էին. տղամարդկանց մեծամասնությունը չի մտածում, որ նրանք կին են «գնում» «վարժանքի» համար, և որ նրա գործը պատվարժան չէ:
584 հարցվածներից (միջին տարիքի, ամուսնացած, աշխատող և լավ վաստակող տղամարդկանց) մեծամասնությունը հայտարարել է, որ իրենք վճարել են սեքսի համար, քանի որ իրենք աղջկա հետ շփման կարիք են ունեցել:
Դա ոչ մի կերպ չէր համընկնում տղամարդկանց վարվելակերպի տարածված կարծրատիպին:
Իրականում մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ մեջ նրանք փնտրել են «իդեալական կնոջ կերպար»:
Դատելով ամեն ինչից՝ իդեալ ասելով՝ նրանք հասկանում են կին, ով պատրաստ է ինտիմ, տղամարդու հետաքրքրությունը բավարարող հարաբերությունների և ով զգայական տեսանկյունից պահանջկոտ չէ:
Հետաքրքրական է, որ հարցված տղամարդկանց մեծամասնությունն ընտրել է ավանդական հարաբերությունները: