Նայեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս եք պահպանում ձեր սերը, պահանջու՞մ եք, թե՞ տալիս եք, ո՞վ եք դուք, սիրվա՞ծ, թե՞ սիրող…
Եթե սերը պահանջում եք նյարդայնանալով, ապա հավանաբար այն կկորցնեք: Սերը մարդու համար ամենից առաջ ինքնագիտակցման ու ինքնորոշման միջոց է: Սիրելով բնությունը, մարդկանց, ընկերներին՝ կարող եք հասկանալ սիրո վեհությունն ու ռոմանտիկությունը: Մի վախեցեք սերն ուրիշներին տալուց, չէ որ ամեն մարդ էլ իր հոգում ունի սիրո անսպառ պաշար: Իսկ այն ինչ տալիս ես, մի օր անպայման վերադառնում է: Չարժե միմյանց վիրավորել, եթե սիրում եք, պարզապես գրկախառնվեք եւ արտահայտեք ձեր զգացմունքները: Սիրելիի հետ վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք որ նա ձեզ հետ վերաբերվեր:
Հիշեք, որ այն մարդը ում սիրում եք, հավերժական չէ եւ ցանկացած օր կարող է լինել նրա համար վերջինը: Մի օր առավոտյան արթնանալով, կհասկանաք, որ այն մարդն ում սիրում էիք, այլեւս ձեզ հետ չէ, բայց չէ՞ որ շատ բառեր եք մոռացել նրան ասել: Այդ ժամանակ ցավ կապրեք:
Ապրեք այսօրվա օրով. սիրեք ազնվորեն, խոսեք ճիշտ, սովորեք երջանիկ ապրել սիրելիի հետ: Չէ՞ որ դա ամենագեղեցիկն է այս կյանքում:
Կանայք այնքան կրքոտ են երազում գտնել իրենց սերը, որ պատրաստ են զարդարել գոյություն ունեցող հարաբերությունները՝ հաշվի առնելով տղամարդու յուրաքանչյուր արարք:
Այնուհանդերձ, գոյություն ունեն մի քանի ընդհանուր նշաններ, որոնց շնորհիվ հստակ կարող եք հասկանալ, արդյոք տղամարդը սիրահարված է ձեզ, թե ոչ:
Տղամարդը ձեր նկատմամբ զգում է սեռական ցանկություն
Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե տղամարդը ձեզ իսկապես ցանկանում է, ապա դուք ունեք սիրված լինելու բոլոր շանսերը: Սեռական ցանկությունը հանդիսանում է զույգերին միավորելու առաջին իմպուլսը: Սակայն միայն դա բավարար չէ լիովին համոզված լինելու համար, որ տղամարդն իրոք ձեզ սիրում է:
Տղամարդը փնտրում է ձեզ հետ հոգեւոր շփում
Եթե տղամարդուն հետաքրքրում է ոչ միայն ձեր մարմինն, այլեւ ձեր ներկայությունը, ուշադրությունը, հաշվի է նստում ձեր կարծիքի հետ, ապա կարելի է ասել, որ այո,՛ նա ձեզ սիրում է:
Տղամարդը հեշտությամբ թույլ է տալիս մտնել իր կյանք
Եթե տղամարդն առաջարկում է ապրել միասին, հանդիպումների ժամանակ չի նայում ժամացույցին, որպեսզի ամրագրի այն ժամանակը, որը ձեզ հետ է անցկացրել, ապա նա ձեր հարաբերություններն ընդունում է որպես կյանքի մի մաս: Իսկ դա արդեն անկեղծ սիրո նշան է:
Տղամարդը պատրաստ է հանուն ձեզ զոհողության գնալ
Ցանկացած հարաբերություն թե՛ տղամարդուց, եւ թե՛ կնոջից պահանջում է որոշակի զիջումների գնալ: Եթե տղամարդը սիրահարված է եւ ձեր ներկայությունը թանկ է իր կյանքում, ապա հանուն ձեզ նա կհրաժարվի ոչ միայն իր կյանքի սովորական տեմպից, այլ նույնիսկ' ընկերներից:
Տղամարդը հոգում է ձեր մասին
Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե տղամարդը փորձում է գուշակել ձեր ցանկությունները, պատրաստ է հարմարվել ձեր տրամադրության հետ եւ միեւնույն ժամանակ ուրախանում է, երբ կարողանում է հանգստացնել, զարմացնել կամ պաշտպանել ձեզ, ապա կարող եք հանգիստ լինել, քանի որ դա սիրո նշան է:
Եզրափակելով այս ամենը' չպետք է մոռանալ նաեւ ինտուիցիայի մասին: Եթե տղամարդը դեռեւս չի խոստովանել իր սերը կամ չի կարողանում արտահայտել իր զգացմունքները, դա դեռ չի նշանակում, որ նա ձեզ չի սիրում: Հավատացե՛ք ինտուիցիային: