Այսօր շատերն են հիշել իրենց առաջին սեպտեմբերի 1–ը, երբ մայրիկների, հայրիկների, հաճախ էլ ամբողջ գերդաստանի ուղեկցությամբ, ձեռքներին մի փունջ ծաղիկ, դեմքի շփոթվածությամբ գնացել են դպրոց:

ArmStar.am-ը զրուցել է հայկական շոու բիզնեսի նախկին դպրոցականների հետ, ովքեր մեծ սիրով հիշել են իրենց դպրոցական տարիները:

«Քույրը» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Աննա Մովսեսյանը շատ լավ է հիշում իր դպրոցական առաջին օրը, երբ մայրիկի ձեռքը բռնած գնացել է դպրոց.« Շատ հուզված էի, նույնիսկ ճանապարհին խնդրում էի նրան, որ ինձ տուն տաներ»:

Աննան առարկաներից սիրում էր հայ գրականությունը, որը դասավանդում էր իր սիրելի դասղեկը.« Բոլորից շատ ես սիրում էի իմ դասղեկին' ընկեր Ասատրյանին: Նա իմ առաջին ուսուցչուհին էր, ում մինչ օրս էլ սիրում եմ և շնորհակալ եմ իր տված գիտելիքների և ջերմ վերաբերմունքի համար»:

 

Շարունակությունը` այստեղ: