Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի ընտանիքում այս տարվա սեպտեմբերի 1-ը շատ սպասված էր, քանի որ նրանց որդին' Հենրին, դպրոցական համազգեստով ու պայուսակով առաջին անգամ ոտք է դրել դպրոց:):
Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն իրենց որդուն առաջին դասարան են ուղեկցել
Հենրին այսօրվանից Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտներից մեկն է.“Նա առավոտյան մի քիչ դժվարությամբ արթնացավ, բայց դպրոցում արդեն աշխույժ էր: Հանդես էին կազմակերպել, Հենրին էլ երգեց ու արտասանեց: Այսօր մեկ դաս արեցին, միմյանց հետ ծանոթացան եւ գրքերը ստացան: Շատ լավ դասղեկ ունի, երեխաներից մի քանիսին ճանաչում է, արդեն ընկերացել են”,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Նունե Եսայանը:
Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի որդին
Հենրիի դպրոցական առաջին քայլերին բացի ծնողներից ներկա են եղել տատիկները, պապիկը, մորաքույրները.“Մենք երեւի ավելի շատ էինք ոգեւորվել: Մի պահ հիշեցի իմ դպրոցական առաջին օրերը, հետաքրքիր զգացողություն էր:): Հիմա ամեն օր առնչվելու եմ դպրոցին, կարծում եմ' ամուսինս առավոտյան նրան կտանի, ես դասից տուն կբերեմ”,-նշել է երգչուհին:
Շարունակոթյոնն՝ այստեղ