Երեկ երիտասարդ երգահան, երգիչ Գրիգոր Կյոկչյանը, ով ավելի հայտնի դարձավ "Հայաստանի ձայնը" նախագծից, նշում էր իր 26 ամյակը:
"Երեկ ուղիղ 12-ին պատրաստվում էի քնել, ինձ համար սովորականից ուշ, որովհետև այդքան էլ ուրախ չեմ լինում իմ ծննդյան օրերին: Բայց բնականաբար հենց 12-ին առաջինը իմ ընկերներ Ալեքսանդր Ստեփանյանն ու իր կինը՝ Իրինան, Փարիզից շնորհավորեցին ինձ",- ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց Գրիգորը:
Առաջին շնորհավորանքին հաջորդել են ընկերների բազմաթիվ շնորհավորանքները, որից հետո Գրիգորին համոզել են դուրս գալ տնից ու մինչև լուսաբաց նշել են տարեդարձը: Իսկ արդեն առավոտյան ստացել է բազմաթիվ նվերներ. "Առավոտյան ստացա անանուն նվերներ' տորթ, փուչիկներ ու լավ խմիչք, որը ես շատ եմ սիրում: Բայց օրվա ամենահետաքրքիր նվերը դա այն մեծ տուփն էր, որի մեջ հաջորդաբար փոքր տուփեր էին, իսկ ամենավերջում գունավոր գուլպաներ, ինչը ինձ շատ ուրախացրեց":
Շարունակությունն՝ այստեղ