Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 2013թ. ամենաշատ վաստակած աստղերի իր նոր՝ ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է ամերիկացի երգչուհի Մադոննան՝ 125 մլն դոլարով: Այդ եկամուտը ստացվել է հիմնականում նրա MDNA համերգային շրջագայության և նոր՝ 12-րդ ստուդիական ալբոմի թողարկումից:

Տասնյակում են կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը (100 մլն), X Factor և Got Talent. նախագծերի հեղինակ Սայմոն Քոուելը (95մլն), «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ վեպի հեղինակ Է. Լ. Ջեյմսը (95 մլն), Հաուարդ Սթերնը՝ America's Got Talent-ից (95 մլն), հաջողակ գրող Ջեյմս Փեթերսոնը (91 մլն), The Blaze կայքի տեր Գլեն Բլեքը (90 մն), Transformers-ի հեղինակ Մայքլ Բեյը (90 մլն), պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը (80 մլն), երգչուհի Լեդի Գագան (80 մլն):

Ցուցակում են նաև գոլֆիստ Թայգեր Վուդսը (78 մլն), հեռուստամագնատ Օփրա Ուինֆրին (77 մլն), Ռոբերտ Դաունի կրտսերը (75 մլն), թենիսիստ Ռոժե Ֆեդերերը (71 մլն):